Jump to content

Բորիս Ռեիզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ռեիզով
Ծնվել էնոյեմբերի 1, 1902(1902-11-01)[1]
Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 21, 1981(1981-03-21) (78 տարեկան) կամ հունիսի 21, 1981(1981-06-21)[1] (78 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և հետազոտող
Հաստատություն(ներ)Պուշկինի տուն
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Բորիս Գեորգիի Ռեիզով (ռուս.՝ Борис Георгиевич Реизов, Ռեիզյանց Բաղդասար Գևորգի, նոյեմբերի 1, 1902(1902-11-01)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 21, 1981(1981-03-21) կամ հունիսի 21, 1981(1981-06-21)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1970), ՌԽՖԱՀ գիտության վաստակավոր գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից), Կլերմոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1973

1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան համալսարանը։ Գրել է ռուսերեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին։ Հետազոտել է գրական պրոցեսը՝ կապված դարաշրջանի հասարակական մտքի հետ, այն դիտարկել զարգացման ու պատմական հեռանկարի մեջ։ Հեղինակ է 17 մենագրության («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «19-րդ դարի ֆրանսիական վեպը», 1969, «Վալտեր Ակոտի ստեղծագործությունը», 1965, «18-րդ դարի իտալական գրականությունը», 1966, «Ստենդալ», 1974 և այլն)։ Սերտ կապեր է ունեցել ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում։ Ռեիզովի երկերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1974)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։